Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 102 Ապահովագրական պայմանագրերի կնքման միջնորդության նկատմամբ պահանջները. 1. Նախքան ապահովագրության պայմանագրի կնքումը կամ նախքան ուժի մեջ մտած ապահովագրության պայմանագրում փոփոխությունների կատարումը, ապահովագրական գործակալը պարտավոր է՝ 1) հաճախորդին հայտնել իր հասցեն և հեռախոսահամարը. 2) հաճախորդին հայտնել, որ ինքը գործում է որպես ապահովագրական գործակալ, համապատասխան փաստաթղթով հավաստել, որ գրանցված է ապահովագրական գործակալների ռեգիստրին, ինչպես նաև տեղեկացնել ռեգիստրում կատարված գրառումներն ապահովադրի կողմից ստուգելու իրավունքի մասին. 3) հաճախորդին տեղեկացնել այն Ընկերության կամ Ընկերությունների մասին, որի (որոնց) անունից հանդես է գալիս ապահովագրական գործակալը, ապահովագրության այն դասերը, որոնց գծով Ընկերությունը կամ Ընկերությունները տվել է (են) ապահովագրական միջնորդություն իրականացնելու լիազորություններ. 4) հաճախորդին ապահովագրության պայմանագիր կնքելու առաջարկ անել. 5) հաճախորդին ներկայացնել ապահովագրության պայմանագրի բոլոր պայմանները, մասնավորապես ապահովագրավճարների չափը, պայմանագրի սահմանափակումները և այլն. 6) հաճախորդին ներկայացնել ապահովագրական պատահարի առաջացման դեպքում ապահովագրական հատուցման կարգն ու պայմանները. 7) իրականացնել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջներ: |