Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Ենթակա պետական մարմինները, կազմակերպությունները, հիմնարկները. 1. Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմինները կարող են չունենալ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար. 2. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար չունեցող ենթակա պետական մարմնի՝ քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, կազմակերպական հարցերի կարգավորումը, անձնակազմի կառավարումն իրականացնում է այն պետական մարմինը, որի ենթակայությամբ գործում է ենթակա պետական մարմինը. 3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմնին, ենթակա պետական մարմնին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն. 4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմնի, ենթակա պետական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ՝ առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 5. Պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող՝ ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության ձևը սահմանում է, ինչպես նաև կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը: |