Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը. 1. Խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և միավորման կանոնադրությամբ, իսկ նիստերի անցկացման և որոշումների ընդունման կարգը՝ միավորման կանոնադրությամբ. 2. Խորհրդի լիազորությունների ժամկետը սահմանվում է միավորման կանոնադրությամբ. 3. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում խորհրդի նախագահի լիազորությունների իրականացման նկատմամբ՝ եռամսյակային հաշվետվությունների հիման վրա, որոնց ձևը սահմանում է խորհուրդը. 4. Մինչև պաշտոնական հրապարակման ուղարկելը կամ ստորագրվելը խորհրդի որոշման դեմ միավորման անդամ համայնքի ավագանին կարող է հինգ աշխատանքային օրվա ընթացքում առարկություն ներկայացնել խորհուրդ: Առարկությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, խորհուրդը քվեարկության է դնում առարկությունը և խորհրդի անդամների ընդհանուր քանակի ձայների մեծամասնությամբ վերահաստատում իր որոշումը կամ ներկայացված առարկության հիման վրա համապատասխան փոփոխություն և (կամ) լրացում է կատարում որոշման մեջ. 5. Խորհրդի որոշումները միավորման անդամ համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով. 6. Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով. 7. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության. 8. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին. 9. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը. 10. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը վարում է խորհրդի անդամներից մեկը՝ միավորման կանոնադրությամբ սահմանված կարգով: |