FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  15

Հերթական զինվորական կոչում շնորհելը.
1. Հերթական զինվորական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե զինծառայողի զբաղեցրած զինվորական պաշտոնի խմբին համապատասխանում է շնորհվող զինվորական կոչմանը հավասար կամ բարձր զինվորական կոչում: Հերթական զինվորական կոչումը շնորհվում է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու դեպքում.
2. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր կամ դոկտորանտ սպայական կազմի զինծառայողներին հերթական զինվորական կոչում, մինչև «գնդապետ» զինվորական կոչումը ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական զինվորական կոչումը համապատասխանում է մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած զինվորական պաշտոնով նախատեսված զինվորական կոչմանը.
3. Հերթական զինվորական կոչումը վաղաժամկետ շնորհվում է խրախուսման կարգով, բայց ոչ բարձր զբաղեցրած զինվորական պաշտոնի համար սահմանված զինվորական կոչումից.
4. Զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած զինծառայողներին զինվորական ծառայության ընթացքում խրախուսման կարգով կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնով նախատեսված զինվորական կոչումից մեկ աստիճան բարձր զինվորական կոչում` մինչև «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ.
5. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի դատապարտվելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժը կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման կամ «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում» կարգապահական տույժի կրման ժամանակահատվածները չեն հաշվարկվում զինվորական կոչումով ծառայության կրման ժամկետում: Սույն մասում նշված, ինչպես նաև զինծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված կամ ծառայողական քննություն նշանակված կամ կարգապահական տույժ ստացած լինելու ժամանակահատվածներում զինծառայողին չի շնորհվում հերթական զինվորական կոչում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  15

6. Զինված ուժերի և այլ զորքերի բժիշկ-մասնագետների զինվորական կոչումներին ավելացվում են «բժշկական ծառայության» բառերը: Սույն օրենքի համաձայն` պահեստազորում հաշվառված կամ պաշտոնաթող քաղաքացիների զինվորական կոչումներին համապատասխանաբար ավելացվում են «պահեստազորի» և «պաշտոնաթող» բառերը.
7. Զինվորական կոչում շնորհելու կարգը, ներկայացման և զինվորական կոչում շնորհելու հրամանների ձևերը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը.
8. Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին հերթական զինվորական կոչում շնորհվում է պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելուց հետո` միջոցառումը ղեկավարող պաշտոնատար անձի ներկայացմամբ.
9. Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին հերթական զինվորական կոչում կարող է շնորհվել երկու անգամ՝ մինչև «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ.
10. Պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողներին հերթական կոչում շնորհվում է`
    1) ենթասպայական կազմի կոչումներ` երեք ամիս հետո.
    2) ավագ լեյտենանտ և կապիտան` վեց ամիս հետո.
    3) մայոր, փոխգնդապետ և գնդապետ` մեկ տարի հետո.
11. Պետական լիազոր այլ մարմիններից տեղափոխված զինծառայողներին համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելիս շնորհվում է իրենց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը համապատասխանող զինվորական կոչում, իսկ հերթական կոչում ստանալու համար սահմանված ժամկետը լրացած լինելու դեպքում հերթական կոչում շնորհվում է`
    1) ենթասպայական կազմի կոչումներ, ավագ լեյտենանտ և կապիտան` երեք ամիս հետո.
    2) մայոր, փոխգնդապետ և գնդապետ` վեց ամիս հետո:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  15

12. Զինծառայողի զինվորական կոչումը կարող է իջեցվել օրենքով սահմանված կարգով` համապատասխան կարգապահական տույժ տալու միջոցով: Զինծառայողը զինվորական կոչումից կարող է զրկվել դատական կարգով, ինչպես նաև սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում՝ մինչև շարքային` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սպայական կազմի զինծառայողը զրկվում է նաև կնքված պայմանագրի ընթացքում շնորհված զինվորական կոչումից, իսկ եթե կնքված պայմանագրի ընթացքում շնորհվել է մեկից ավելի զինվորական կոչում, ապա վերջինը շնորհված զինվորական կոչումից՝ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու դեպքում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով զինվորական կոչում շնորհելու մասին անհատական իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, որի արդյունքում զինվորական ծառայությունից արձակվելուց հետո զինծառայողը պահեստազորում հաշվառվում է մինչև զրկված զինվորական կոչումն ունեցած զինվորական կոչումով: