FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  168

Ինսայդերների ցուցակը.
1. Թողարկողը և նրա անունից հանդես եկող անձը (այսուհետ սույն հոդվածում՝ ցուցակը վարող անձ) պարտավոր են վարել այն անձանց ցուցակը, որոնք իրենց պարտականություններն իրականացնելիս կամ այլ հիմքերով առնչվում են ներքին տեղեկությունների հետ (այսուհետ՝ ինսայդերների ցուցակ): Ցուցակը վարող անձը պարտավոր է ինսայդերների ցուցակում հստակորեն սահմանազատել ներքին տեղեկություններին մշտապես հասանելիություն ունեցող և այդ տեղեկությունների հետ առնչվող այլ անձանց.
2. Ինսայդերների ցուցակի վարումը պետք է թույլ տա թողարկողին ստուգել և վերահսկել ներքին տեղեկությունների շարժը՝ ըստ այդ տեղեկությունների առանձին մասերի.
3. Ցուցակը վարող անձը պարտավոր է պարբերաբար նորացնել ինսայդերների ցուցակը և ապահովել տվյալ պահին ներքին տեղեկությունների տիրապետող անձանց ընդգրկումը դրա մեջ.
4. Ցուցակը վարող անձը պարտավոր է նշանակել ինսայդերների ցուցակի վարման, դրա ճշգրտության ապահովման և դրանում պարունակվող տվյալների պարբերական նորացման համար պատասխանատու անձ.
5. Ինսայդերների ցուցակը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.
6. Ցուցակը վարող անձը պարտավոր է ապահովել ինսայդերների ցուցակում ներառված տեղեկությունների պահպանումն առնվազն 5 տարվա ընթացքում՝ տվյալ տեղեկության ինսայդերների ցուցակում ներառման օրվանից սկսած.
7. Ցուցակը վարող անձը պարտավոր է ինսայդերների ցուցակը ներկայացնել Կենտրոնական բանկ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: