FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  17

Պետական գույքի մասնավորեցումը մրցույթով. Պետական գույքը համարվում է մրցույթով մասնավորեցվող, եթե պետական գույքը մասնավորեցվում է նախօրոք սահմանված պայմաններին առավելագույն չափով բավարարող առաջարկ ներկայացրած մասնակցին: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթը կարող է իրականացվել մասնակիցների նախնական որակավորմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով կարող են առաջադրվել հետևյալ պայմանները`
    ա) գինը.
    բ) ներդրումների չափը.
    գ) սոցիալական երաշխիքները.
    դ) ծառայությունների մատուցման սակագները, եթե մասնավորեցվում է օրենքով կամ այլ իրավական ակտով լիցենզավորվող գործունեություն իրականացնող ընկերության պետական բաժնեմասը.
    ե) սույն հոդվածի «ա» և «դ» կետերում նշված պայմանների կամ դրանց մի մասի նախօրոք սահմանված համամասնություններով կազմված համախումբը.
    զ) այլ պայմաններ: Պետական գույքի մրցույթով մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել մրցութային հանձնաժողով, սահմանվել դրա կազմը և իրավասությունները: Մրցութային հանձնաժողովը, իսկ վերջինիս չստեղծվելու դեպքում` կոմիտեն իրավասու է մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ, եթե դա նախատեսված է մրցույթով պետական գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Մրցույթի մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն` մրցույթն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, ում առաջարկներն առավելագույն չափով են բավարարում ներկայացված պահանջները: Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցութային հանձնաժողովը, իսկ վերջինիս չստեղծվելու դեպքում` կոմիտեն իրավասու է մրցույթի նախապատրաստվելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություններ: Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ համարվել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  17

Եթե մրցույթը առաջարկների բացակայության պատճառով սահմանված ժամկետում չի կայանում կամ դադարեցվում է առանց հաղթողին որոշելու, մրցույթը համարվում է չկայացած: