FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16.6

Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
1. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոմիտեն.
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Կոմիտե մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը.
3. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է Կոմիտե ներկայացված հնգամյա ծրագրի, իր իրականացրած այլ ծրագրերի, ինչպես նաև վերապատրաստման ուսումնական ծրագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն: