Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 38 Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը. 1. Հիմնադրամի կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան. 2. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները. 3. Սահմանված ժամկետում սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը չհրապարակելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով. 4. Եթե հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի պահանջելու անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտին համարժեք գումար վճարել նվիրատուին կամ նշված գումարը վճարել պետական բյուջե: Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտը վճարվում է պետական բյուջե, եթե նվիրատուին այդ գումարը չի վճարվում, կամ անձեռնմխելի կապիտալը չի համալրվում. 5. Պետական եկամուտների կոմիտեն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավունքից խախտումը հայտնաբերելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց և իր կողմից նշված ողջամիտ ժամկետում հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո: |