FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

Բյուրոյի կառավարման մարմինների գործունեության կասեցումը.
1. Բյուրոյի կառավարման մարմինների գործունեությունը կարող է ժամանակավորապես կասեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, եթե Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների քանակը պակաս է երեքից, ինչպես նաև այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով Բյուրոյի կառավարման մարմինները պատշաճ չեն իրականացնում ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար սույն օրենքով իրենց վերապահված լիազորությունները.
2. Բյուրոյի կառավարման մարմինների գործունեության կասեցման դեպքում ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ գործառույթներն իրականացնում է Կենտրոնական բանկը: Բյուրոյի կառավարման մարմինների գործառույթները ստանձնելու մասին Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում, որում նշվում են Բյուրոյի կառավարման մարմինների գործառույթների կասեցման հիմքերը, այդ հիմքերի վերացմանն ուղղված միջոցառումները, Բյուրոյի կառավարման մարմինների գործառույթները ստանձնելու ժամկետները և ստանձնվելիք գործառույթները, որոնք անհրաժեշտ են ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար: