FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  14

Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի և կապիտալ ներդրումների հաստատումը.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը: Կենտրոնական բանկի վարչական ծախսերը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ.
2. Կենտրոնական բանկի գործառնական ծախսերի կանխատեսումը, վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը պետք է ապահովեն Կենտրոնական բանկի նպատակներն ու գործառնություններն իրականացնելու հնարավորությունը, այդ թվում`
    ա) դրամավարկային քաղաքականության միջոցով գների կայունությունը ապահովելու և գնաճը կանխելու (զսպելու).
    ա1) ֆինանսական կայունությունն ապահովելու.
    բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները պատշաճ կառավարելու.
    գ) միջազգային չափանիշներին համապատասխանող, ամբողջական և գործուն ֆինանսական համակարգի վերահսկողությունը և կարգավորումը ապահովելու.
    դ) հայկական դրամը պատրաստելու, պահպանելու, թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) օգտագործման անվտանգությունն ապահովելու.
    ե) միջազգային չափանիշներին համապատասխանող, գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելու, զարգացնելու և պահպանելու.
    զ) միջազգային կազմակերպություններում պատշաճ ներկայացուցչություն ապահովելու, ինչպես նաև վերոհիշյալ նպատակներն ու գործառնություններն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում ունեցող աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում վարձատրության միջին չափին համապատասխան աշխատավարձ վճարելու: