Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 219 Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքերը. 1. Ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են եթե՝ ա) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. բ) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով նրան արգելվում է լինել բանկի խորհրդի անդամ (բանկի ղեկավար). գ) մեկ տարվա ընթացքում բացակայել է խորհրդի նիստերի առնվազն 1/4-ից անհարգելի պատճառներով կամ ընդհանուր առմամբ (ներառյալ՝ հարգելի և անհարգելի բացակայությունները) նիստերի առնվազն կեսից: Սույն կետի իմաստով իրական ժամանակի ռեժիմով և բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա մասնակցությունը համարվում է լիարժեք մասնակցություն. դ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել է կամ զրկվել է որոշակի պաշտոն վարելու իրավունքից. 1.1. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են՝ ա) իր դիմումի համաձայն. բ) մահանալու դեպքում. գ) բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում. 2. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար սահմանված աշխատավարձը բանկի կողմից նրան փոխհատուցելու պայմանով: Բանկն իրավունք ունի խորհրդի անդամի պաշտոնից ազատված անձից դատական կարգով հետ պահանջելու սույն մասի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված աշխատավարձը՝ դատարանում ապացուցելով խորհրդի անդամի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման փաստը: |