FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  3

Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը.
1. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգն իրավունքի նորմերով կարգավորվող Հայաստանի Հանրապետության տնտեսական հարաբերությունների և Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի վրա հիմնված հետևյալ երկու մակարդակի բյուջեների ամբողջությունն է`
    ա) առաջին մակարդակ` պետական բյուջե.
    բ) երկրորդ մակարդակ` համայնքների բյուջեներ.
2. Պետական և համայնքների բյուջեները հիմնվում են ֆինանսական, դրամավարկային և հարկային միասնական պետական քաղաքականության վրա.
3. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգը հիմնվում է հետևյալ ընդհանուր սկզբունքների վրա`
    ա) բյուջետային համակարգի միասնականություն.
    բ) բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատում.
    գ) բյուջեների ինքնուրույնություն.
    դ) բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվություն.
    ե) բյուջեների հաշվեկշռվածություն.
    զ) բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածություն.
    է) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետություն.
    ը) բյուջեների հրապարակայնություն.
    թ) բյուջետային միջոցների հասցեագրվածություն և նպատակայնություն.
    ժ) բյուջեների իրատեսություն: