FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  28

Հարկ վճարողի (հարկային գործակալի) պաշտոնատար անձը.
1. Օրենսգրքի կիրառության իմաստով` հարկ վճարողի (հարկային գործակալի) պաշտոնատար անձ է համարվում այն ֆիզիկական անձը, որը օրենքի ուժով կամ հարկ վճարողի (հարկային գործակալի) կողմից հարկային մարմնի սահմանած ձևի լիազորագրով լիազորված է ներկայացնել հարկ վճարողին (հարկային գործակալին) հարկային մարմնում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի.
2. Ներդրումային ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի)` որպես հարկ վճարողի հետ կապված բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը` այդ ներդրումային ֆոնդի հաշվին.
3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող հանդես գալ որպես հարկ վճարողի պաշտոնատար անձինք: