Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 115 Վերամշակման արդյունքի նվազագույն ելքը. 1. Ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքը հայտարարատուն որոշում է ինքնուրույն՝ հաշվի առնելով Միության մաքսային օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված՝ վերամշակման գործառնությունների փաստացի տեխնոլոգիական գործընթացը, և համաձայնեցնում է մաքսային մարմինների հետ վերամշակման թույլտվությունն ստանալու նպատակով դիմում ներկայացնելիս կամ այդ թույլտվության մեջ փոփոխություններ կատարելիս. 2. Մաքսային մարմինների կողմից նվազագույն ելքի չափաքանակների համաձայնեցման ժամանակ կարող են հաշվի առնվել փորձագիտական կազմակերպությունների եզրակացությունները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների դիրքորոշումները, որոնք հիմնված են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ արտադրության տեխնոլոգիական գործընթացի վրա. 3. Կառավարության լիազորած մարմնի կողմից Միության մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանների պահպանման դեպքում կարող են սահմանվել վերամշակման արդյունքով ստացված ելքի ստանդարտ չափաքանակներ, որոնք մաքսային մարմինների հետ համաձայնեցման ենթակա չեն. 4. Միության մաքսային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է վերամշակման գործառնությունների հետևանքով առաջացած թափոնների՝ առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը: |