Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 63 Ծնողական իրավունքների սահմանափակումը. 1. Ելնելով երեխայի լավագույն շահերից՝ դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ: Այդ վճռում, ելնելով հայցում ներառված լինելու հանգամանքից, դատարանը կարող է անդրադառնալ նաև՝ 1) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու հարցին. 2) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու դեպքում երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելիս՝ խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքների և պարտականությունների շրջանակին. 3) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու հարցին՝ հաշվի առնելով մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը խնամատար ընտանիք տեղավորելու հնարավորության մասին. 4) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և նրան շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում տեղավորելու հարցին. 2. Ծնողական իրավունքների սահմանափակում կարող է կիրառվել այն դեպքում, երբ ծնողը, համաձայն իր գրավոր կամ բանավոր հայտարարության, չի ցանկանում կատարել կամ փաստացի չի կատարում ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը կամ մտավոր զարգացումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հիմքերը. 2.1. Ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխայի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողը կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարն իր նախաձեռնությամբ երեխայի ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի հետ համատեղ երեխայի պաշտպանության պլանի շրջանակում աջակցում է ծնողական իրավունքներում սահմանափակված ծնողին հաղթահարել ծնողական իրավունքների սահմանափակման հիմք հանդիսացող խնդիրները և դժվարությունները. 2.2. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ մասին տեղեկացնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 63 2.3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն փոխում իրենց վարքագիծը կամ չեն կատարում դատարանի վճռով սահմանված պահանջները, ապա մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել դատարան ծնողական իրավունքներից զրկելու մասին: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի լավագույն շահերից. 3. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի ծնողը, մերձավոր ազգականը, երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը, ինչպես նաև այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված է երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություն. 4. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի ու երեխայի օրինական ներկայացուցչի, ներառյալ՝ այն շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի պարտադիր մասնակցությամբ, որտեղ իրականացվում են երեխայի խնամքն ու դաստիարակությունը. 5. Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող և երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններ: |