FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ.
1. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից.
2. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
    1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ.
    2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ.
    3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ.
    4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ.
3. Մաքսային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է մաքսային մարմնի ղեկավարը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով.
4. Մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկում.
5. Մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են մաքսային ծառայողներ.
6. Սույն օրենքով մաքսային ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում: