Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 36.2 Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացումը. 1. Հայաստանի Հանրապետության՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը մինչև ռեդոմիցիլացումը կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին է ներկայացնում՝ 1) դիմում ռեդոմիցիլացման մտադրության մասին. 2) ռեդոմիցիլացման վերաբերյալ իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը, որը պետք է դրույթներ պարունակի այն օտարերկրյա պետության մասին, որտեղ իրավաբանական անձը պատրաստվում է ռեդոմիցիլացվել, ինչպես նաև ռեդոմիցիլացման կապակցությամբ իրավաբանական անձի պարտատերերին ծանուցելու ժամկետի վերաբերյալ, եթե այդ ժամկետը գերազանցում է երեք ամիսը. 3) օրենքով սահմանված կարգով պարտատերերին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) ծանուցումն իրականացնելու վերաբերյալ ապացույցները. 4) պետական տուրքի վճարման ապացույցը. 5) օտարերկրյա օրենսդրությանը համապատասխան՝ տվյալ երկրում ռեդոմիցիլացման հնարավորության վերաբերյալ փաստաթուղթ. 2. Հայաստանի Հանրապետության՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը ռեդոմիցիլացման գրանցման նպատակով գրանցում իրականացնող մարմին է ներկայացնում` 1) դիմում ռեդոմիցիլացման մասին, որը պետք է ներառի` ա. իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը, բ. տեղեկություններ այն պետության մասին, որտեղ ռեդոմիցիլացվում է իրավաբանական անձը, գ. տեղեկություններ ռեդոմիցիլացման արդյունքում ձեռք բերվող կազմակերպական-իրավական ձևի և իրավաբանական անձի անվանման մասին, դ. ռեդոմիցիլացված կազմակերպության՝ օտարերկրյա պետությունում գործունեության կամ գրանցման հասցեն, ինչպես նաև էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը՝ առկայության դեպքում, ե. օտարերկրյա պետության գրանցումն իրականացնող մարմնի անվանումը, հասցեն. 2) պատշաճ վավերացրած և հայերեն թարգմանված պաշտոնական փաստաթուղթ օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնից՝ տվյալ երկրում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հնարավորության մասին. 3) քաղվածք օտարերկրյա պետության առևտրային գրանցամատյանից կամ շարունակականության փաստաթուղթ կամ օտարերկրյա պետությունում իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հավաստող այլ համազոր փաստաթուղթ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 36.2 4) պարտավորությունները վաղաժամկետ կատարելու պահանջ ներկայացրած պարտատերերից տեղեկանք, պայմանագիր կամ այլ փաստաթուղթ՝ պարտավորությունները ամբողջությամբ կատարած լինելու վերաբերյալ, կամ համապատասխան դատական ակտ. 5) տեղեկանք Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից սնանկության վարույթում չգտնվելու և սնանկ ճանաչված չլինելու վերաբերյալ. 6) տեղեկանք Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններից՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ. 8) տեղեկանք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից այն մասին, որ կազմակերպությունը չի հանդիսանում կարգավորվող հանրային ծառայությունների ոլորտի մասնակից կազմակերպություն, կամ առկա չէ այդ հարցի վերաբերյալ հարուցված և չավարտված վարչական վարույթ. 9) օրենքով սահմանված այլ փաստաթղթեր. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-9-րդ կետերում նշված փաստաթղթերը դիմող իրավաբանական անձի կողմից չներկայացվելու դեպքում գրանցում իրականացնող մարմինը դիմում ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, նշված փաստաթղթերով հավաստվող հանգամանքների վերաբերյալ հարցում է իրականացնում համապատասխան մարմիններին։ Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով։ Նշված մարմինների կողմից համապատասխան հարցումների վերաբերյալ պատասխան է տրվում տասնօրյա ժամկետում։ Սույն մասով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես տվյալ մարմնի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ համապատասխան պարտավորությունների բացակայության հավաստում։ |