FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

ԲԱՆԿԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ.
1. Բանկը համարվում է անվճարունակ, եթե`
    ա) սույն օրենքի 4-1 հոդվածի համաձայն սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ բ) ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի օրինական պահանջները, կամ`
    գ) բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից, կամ`
    դ) պարբերաբար խախտում է օրենքով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվը: Խախտման պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը, և պետք է միևնույնը լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար.
2. Բանկի անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: (նախադասությունը հանվել է 27.04.04 ՀՕ-64-Ն).
3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված անվճարունակության հիմքերից որևէ մեկը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը երկշաբաթյա ժամկետում կարող է`
    ա) նշանակել ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ` նաև ադմինիստրացիա) ղեկավար և հիփոթեքային կառավարիչ, եթե բանկը ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկող է՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, կամ բ) բանկի սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան.
4. Պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած այն պարտավորությունները, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների, ենթակա են կատարման նրա հաշվին: Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

5. Բանկի անվճարունակության մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, ինչպես նաև բանկի սնանկության մասին դատարան դիմում ներկայացնելը չի կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը։