FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  41

Անտառօգտագործումը մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով.
1. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործումը մասնավորապես ներառում է`
    ա) անտառների կանաչ գոտիներում և բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների կազմակերպումը.
    բ) բնակչության սպասարկման կազմակերպումը՝ պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները և սանիտարական պահանջները.
    գ) զբոսաշրջության, մարզական և մանկապատանեկան ճամբարների կազմակերպումը դրանց համար սահմանված կարգով առանձնացված անտառային հողերում.
    դ) զբոսաշրջության երթուղիների կազմակերպումը.
    ե) որսորդությունը և ձկնորսությունը.
2. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով օգտագործվող տարածքներում պետք է պահպանվեն բնական լանդշաֆտները, կենդանական և բուսական աշխարհը, ջրային օբյեկտները.
3. Պաշտպանական և արտադրական նշանակության անտառներում մշակութային, առողջարարական, սպորտի և զբոսաշրջության նպատակներով պետական և համայնքային անտառներից օգտվելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: