Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 47 Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները. 1. Պատժի կատարման սահմանված կարգն ու պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) տեսակցության իրավունքի սահմանափակում. 4) հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում. 5) տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում. 6) տեղափոխում պատժախուց՝ մինչև 10 օր ժամկետով. 2. Անչափահաս, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված տույժի միջոցը չի կիրառվում. 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները դատապարտված զինծառայողի նկատմամբ կիրառվում են կայազորային կարգապահական մեկուսարանի ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով։ Կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |