Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը(վերնագիրը խմբ. 13.11.15 ՀՕ-129-Ն). 1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը. 2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումներն ու հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառվում են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ. 3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձին հաշվառելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին՝ վերջիններիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվող անձանց տարբերանիշերի արտատիպերը: |