FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  34

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը.
1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է.
2. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների` Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝
    1) կազմակերպում է պալատի աշխատանքները.
    2) վարում է պալատի նիստերը, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում` այն դատական կազմի նիստերը, որում ընդգրկված է պալատի նախագահը.
    3) Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.
3. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի արձակուրդի կամ գործուղման, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում պալատի դատավորներից մեկին Վճռաբեկ դատարանի նախագահը նշանակում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին փոխարինող: