Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 206 Վարույթի նյութերը դատարան հանձնելը. 1. Մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ այն վերակազմելու դեպքում հսկող դատախազն իր որոշմամբ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնում է իրավասու դատարան. 2. Եթե մեղադրյալը կալանավորված է, ապա մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան է հանձնվում ոչ ուշ, քան մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ. 2.1. Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով քրեական գործն ստանալուց հետո մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում հսկող դատախազը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան. 3. Վարույթի նյութերը դատարան հանձնելու մասին հսկող դատախազն անմիջապես գրավոր տեղեկացնում է վարույթի մասնավոր մասնակիցներին` նրանց պատշաճ ձևով ուղարկելով մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները: Եթե մեղադրական եզրակացության մեջ կամ դրան կցված հավելվածներում կատարվել են փոփոխություններ, ապա մեղադրական եզրակացությունը կամ դրա հավելվածները ներկայացվում են միայն վերջին խմբագրությամբ՝ դրանց կցելով դատախազի համապատասխան որոշման պատճենը: |