FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  429

Լրացուցիչ դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով.
1. Արդարացման վերդիկտ կայացնելու դեպքում լրացուցիչ դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով.
2. Մեղադրական վերդիկտին կամ անմեղսունակության վերդիկտին հաջորդող լրացուցիչ դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում`
    1) դատապարտված մեղադրյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների, ինչպես նաև նրա անձը բնութագրող հանգամանքների վերաբերյալ հարցերը.
    2) պատիժ կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ հարցերը.
    3) գույքային հայցը լուծելու հարցը.
    4) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հարցը.
    5) գույքի արգելադրման հետ կապված հարցերը.
    6) ապացույցների պահպանման և տնօրինման հարցերը.
    7) խափանման կամ անվտանգության միջոցի կիրառման հետ կապված հարցերը.
    8) վարութային ծախսերին վերաբերող հարցերը.
    9) վերաբերելի այլ հարցեր: