FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  103

Ապահովագրական գործակալի հաշվառման հայտը.
1. Ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառվելու կամ ռեգիստրում առկա տեղեկատվությունը փոփոխելու համար անձը կամ ապահովագրական գործակալը Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված կարգով, ձևով և բովանդակությամբ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝
    1) իրավաբանական անձ դիմումատուի համար`
    ա. հաշվառման դիմում,
    բ. իրավաբանական անձ դիմումատուի կանոնադրությունը, կանոնադրության փոփոխությունները կամ կանոնադրությունը նոր խմբագրությամբ,
    գ. իրավաբանական անձ դիմումատուի ղեկավար անձանց ցանկը, որը ներառում է նաև նրանց վերաբերյալ տվյալներ,
    դ. Ընկերության հետ ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի պատճենը, որում նշված պետք է լինեն, թե սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված որ գործառնություններն են թույլատրված ապահովագրական գործակալին, և որ ապահովագրության դասերի գծով, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված գործառնության դեպքում նաև գործակալին ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացման` Ընկերության կողմից թույլատրված չափերը,
    ե. ղեկավար անձանց մասնագիտական որակավորման վկայականը,
    զ. սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված պահանջների առկայությունը վկայող փաստաթղթեր,
    է. ղեկավար անձանց հայտարարությունը սույն օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի բացակայության մասին, է.1. Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, նրանց անհատական տվյալների և մասնակցության չափի մասին տեղեկություններ, նշանակալից մասնակիցների կողմից դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (կամ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու) մասին գրավոր հայտարարություն,
    ը. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկատվություն.
    2) անհատ ձեռնարկատեր հայտատուի համար`
    ա. հաշվառման դիմում,
    բ. անհատ ձեռնարկատեր գործակալի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող ղեկավար անձանց վերաբերյալ տվյալներ,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  103

գ. Ընկերության հետ անհատ ձեռնարկատեր գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի պատճենը, որում նշված պետք է լինեն, թե սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված որ գործառնություններն են թույլատրված ապահովագրական գործակալին որ ապահովագրության դասերի գծով, իսկ 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված գործառնության դեպքում նաև գործակալին ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացման` Ընկերության կողմից թույլատրված չափերը,
    դ. անհատ ձեռնարկատեր գործակալի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող ղեկավար անձանց մասնագիտական որակավորման վկայականները,
    ե. անհատ ձեռնարկատիրոջ և անհատ ձեռնարկատեր գործակալի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող ղեկավար անձանց` սույն օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի բացակայության մասին հայտարարությունը,
    զ. սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված պահանջների առկայությունը վկայող փաստաթղթեր,
    է. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկատվություն: