FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Պետական մարմնի քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, գույքը.
1. Պետական մարմինը, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ենթակա պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող են ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ.
2. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը չեն կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն.
3. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
4. Պետական մարմինը, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ենթակա պետական մարմինն ունեն ինքնուրույն հաշվեկշիռ.
5. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ենթակա պետական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից.
6. Պետական մարմնի գույքը հանձնվում է իրավական ակտին համապատասխան, որը Կառավարության սահմանած կարգով հաշվառվում է նրա հաշվեկշռում.
7. Սույն օրենքով սահմանված կառավարման լիազորություն ունեցող սահմանադրական մարմինը, պաշտոնատար անձն իրավունք ունեն հետ վերցնելու պետական մարմնին, ենթակա պետական մարմնի համար ձեռք բերված գույքը և այն հանձնել պետական այլ մարմնին կամ Կառավարությանը.
8. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը, սույն օրենքով և իրենց կանոնադրության համաձայն, իրենց գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, պետք է օգտագործեն, տիրապետեն, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում` տնօրինեն իրենց հանձնված գույքը.
9. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի պահպանման և լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներից.
10. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ենթակա պետական մարմնի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

11. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ենթակա պետական մարմնի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով.
12. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ենթակա պետական մարմնի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը.
13. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը իրենց իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանում կարող են հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.
14. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իրենց անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ: