Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 26 Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները. 1. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու և նրան պատժի կրման ուղարկելու միջնորդություն է ներկայացնում դատարան. 2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նրա կողմից դատական ակտով սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու կամ փորձաշրջանի ընթացքում նոր հանցանք կատարելու դեպքում, կամ եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելը նա կատարել է մեկ այլ հանցանք, ապա պրոբացիայի ծառայողը դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում այդ մասին կազմում է արձանագրություն և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան: |