Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Խորհրդի նախագահը. 1. Խորհրդի նախագահին խորհրդի անդամների կազմից ընտրում է խորհուրդը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նախագահը կարող է փոփոխվել խորհրդի որոշմամբ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նախագահի ընտրության կարգը սահմանվում է միավորման կանոնադրությամբ. 2. Խորհրդի նախագահը՝ 1) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը՝ միավորման կանոնադրությամբ սահմանված կարգով. 2) խորհրդի հաստատմանն է ներկայացնում միավորման աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) գործավարության կարգի նախագիծը. 3) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի աշխատողներին. 4) ստորագրում է խորհրդի որոշումները. 5) մինչև պաշտոնական հրապարակման ուղարկելը կամ ստորագրվելը խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում ուղարկում է միավորման անդամ համայնքների ավագանիներին. 6) խորհուրդը նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դրանք ուղարկում է միավորման անդամ համայնքների ղեկավարներին և փակցնում միավորման նստավայրում, իսկ միավորման պաշտոնական համացանցային կայքի առկայության դեպքում դրանք տեղադրում է կայքում: Սույն կետում նշված նորմատիվ իրավական ակտերը տեղադրվում են նաև միավորման անդամ համայնքների կայքերում՝ դրանց առկայության պարագայում. 7) ներկայացնում է միավորման շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում. 8) իրականացնում է սույն օրենքով և միավորման կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ և գործառույթներ. 3. Խորհրդի նախագահն իրեն վերապահված լիազորությունների իրականացման վերաբերյալ մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվան հաջորդող ամսվա 10-ը խորհուրդ է ներկայացնում հաշվետվություն: |