Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 49 Ընկերության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը). 1. Ընկերության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից մեկ տարի ժամկետով, եթե ընկերության կանոնադրությամբ այլ` ավելի երկար ժամկետ սահմանված չէ: Ընկերության վերստուգիչ հանձնաժողովը կազմված է 3 անդամից, եթե ընկերության կանոնադրությամբ անդամների ավելի մեծ քանակ նախատեսված չէ. 2. Ընկերության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) իրավունք ունի ցանկացած ժամանակ անցկացնել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում և ծանոթանալ ընկերության գործունեության հետ առնչվող բոլոր փաստաթղթերին: Ընկերության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով ընկերության խորհրդի անդամները, ընկերության գործադիր մարմնի գործառույթները կատարող անձը, ինչպես նաև ընկերության աշխատակիցները պարտավոր են տալ անհրաժեշտ բացատրություններ` գրավոր կամ բանավոր ձևով. 3. Ընկերության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) պարտադիր կարգով անց է կացնում ընկերության տարեկան հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշիռների ստուգում` մինչև դրանց հաստատումն ընդհանուր ժողովի կողմից: Ընդհանուր ժողովն իրավունք չունի հաստատել ընկերության տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները` ընկերության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացությունների բացակայության դեպքում. 4. Ընկերության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) աշխատանքի կարգը որոշվում է ընկերության ներքին փաստաթղթերով. 5. Սույն հոդվածը կիրառվում է այն դեպքերում, երբ ընկերության վերստուգիչ հանձնաժողովի ստեղծումը կամ վերստուգողի ընտրությունը նախատեսված է ընկերության կանոնադրությամբ կամ պարտադիր է համարվում սույն օրենքին համապատասխան. 6. Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումը կարող է կատարվել նաև դրա մասնակիցներից յուրաքանչյուրի պահանջով: |