Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 169 Գործարքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը և բացահայտումը. 1. Հաշվետու թողարկողի ղեկավարը, նրա և թողարկողի հետ փոխկապակցված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին հաշվետվություն ներկայացնել՝ իրենց հաշվին՝ թողարկողի բաժնետոմսերով, ածանցյալ ֆինանսական գործիքներով կամ այդպիսի ածանցյալների հետ կապված այլ արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ՝ դրանց կնքմանը հաջորդող հինգ օրվա ընթացքում. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվություններում ներառվող տեղեկությունների կազմը, հաշվետվությունների ձևը և ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 3. Կենտրոնական բանկը հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվություններն իր պաշտոնական ինտերնետային կայքում: Կենտրոնական բանկը կարող է թույլատրել երրորդ անձին նրա կողմից կառավարվող ինտերնետային կայքում սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվությունները հրապարակելու համար. 4. Սույն հոդվածի իմաստով ղեկավար են համարվում հաշվետու թողարկողի գործադիր մարմնի, դիտորդ (տնօրենների) խորհրդի անդամները, ինչպես նաև թողարկողի աշխատակիցները, որոնք ունեն մշտական հասանելիություն թողարկողին վերաբերող ներքին տեղեկություններին և թողարկողի գործունեության կառավարման և զարգացման հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն. 5. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջից բացառություններ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված արժեթղթերի թողարկողների համար: |