Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 40 Բյուրոյի աուդիտը. 1. Բյուրոն ունի ներքին աուդիտ: Ներքին աուդիտը գործում է Բյուրոյի խորհրդի հաստատած ներքին աուդիտի տարեկան ծրագրով: Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը. 2. Ներքին աուդիտն իրականացնում է անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործունեություն` ուղղված Բյուրոյի համար հավելյալ արժեքի ստեղծմանն ու Բյուրոյի գործառնությունների կատարելագործմանը: Ներքին աուդիտը գործում է օրենքի, այլ իրավական ակտերի, ներառյալ` սույն օրենքի հիման վրա ընդունված ներքին աուդիտի տարեկան ծրագրի և Բյուրոյի խորհրդի որոշումների համաձայն. 3. Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման մարմիններին կամ այլ անձանց. 4. Ներքին աուդիտն իր գործառնությունների առումով հաշվետու է Բյուրոյի խորհրդին, իսկ վարչական առումով` Բյուրոյի գործադիր տնօրենին. 5. Ներքին աուդիտը պետք է համապատասխանի օրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության ներքին աուդիտի համար սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին: |