Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 51 Էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի իրավունքը. 1. Ցանկացած անձ իրավունք ունի իր նոր կամ վերակառուցված սպառման համակարգը կամ կայանը ոչ խտրական պայմաններով միացնել էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ընդունված տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի և հանձնաժողովի սահմանած միացման կանոնների. 2. Անձն իր սպառման համակարգը կամ կայանն էլեկտրական, ջերմային կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին միացնելու համար հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով վճարում է միացման վճար: Միացման վճարը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև կամ որոշվել անհատական կարգով՝ յուրաքանչյուր նոր միացվող սպառման համակարգի կամ կայանի համար. 3. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգի կամ կայանի միացումն էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին կարող է ազդել նշված համակարգի հուսալիության և անվտանգության վրա, ապա այդպիսի միացումներն իրականացվում են էլեկտրաէներգետիկական կամ գազամատակարարման համակարգի օպերատորի համաձայնությամբ՝ հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով. 4. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգը կառուցվել է գործող էներգակայանքների անվտանգության գոտիներում, ապա այդ էներգակայանքների տեղափոխման ծախսերը կրում է տվյալ տարածքի սեփականատերը. 5. Էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) կամ բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են շուկայի կանոնների և պայմանագրերի հիման վրա ապահովել համապատասխանաբար իրենց հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերին ցանկացած անձի ոչ խտրական մուտքի իրավունքը, ինչպես նաև իրենց ցանցերով հաղորդել (փոխադրել) կամ բաշխել սպառողի կամ այլ անձանց էլեկտրական էներգիան կամ բնական գազը` հանձնաժողովի սահմանած սակագնով: |