FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  53

Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար կիրառվող մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը.
1. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար կիրառվում են մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերը, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: Այն դեպքում, երբ արտահանման մաքսատուրքերը հաշվարկվում են այնպիսի ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանված են սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, կիրառվում են անդամ պետությունների նշված օրենսդրությամբ սահմանված օրվա դրությամբ գործող դրույքաչափերը.
2. Ներմուծման մաքսատուրքերը հաշվարկելու համար կիրառվում են Եվրասիական տնտեսական Միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը՝ բացառությամբ «Միության մասին» պայմանագրին համապատասխան նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր: Ներմուծման մաքսատուրքերը հաշվարկելու համար սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանները չպահպանելու դեպքում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը, եթե «Միության մասին» պայմանագրով այլ բան սահմանված չէ.
3. Արտահանման մաքսատուրքերը հաշվարկելու համար կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերը, որտեղ դրանք ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ.
4. Հարկերի հաշվարկման համար կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերը, որտեղ դրանք ենթակա են վճարման՝ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  53

Անդամ պետությունների լիազորված պետական մարմինների կողմից ներկայացված տվյալների հիման վրա Հանձնաժողովը ձևավորում է անդամ պետություններում ապրանքների նկատմամբ կիրառվող հարկերի դրույքաչափերի ընդհանուր ցանկը և այն տեղադրում է Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում: Անդամ պետություններում ապրանքների նկատմամբ կիրառվող հարկերի դրույքաչափերի ընդհանուր ցանկի ձևաչափը, այն ձևավորելու, վարելու և դրանում առկա տվյալներն օգտագործելու կարգը, ինչպես նաև այդպիսի դրույքաչափերի մասին տվյալները ներկայացնելու կարգն ու տեխնիկական պայմանները, այդ թվում՝ կառուցվածքն ու ձևաչափը, որոշվում են Հանձնաժողովի կողմից: