Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 346 Մաքսային հսկողություն իրականացնելիս մասնագետի մասնակցությունը. 1. Մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինները, անհրաժեշտության դեպքում, կարող են առանձին գործողություններ կատարելու համար այդպիսի գործողությունների արդյունքներում չշահագրգռված մաքսային մարմիններին աջակցելու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքների և հմտությունների տիրապետող մասնագետի ներգրավել, այդ թվում՝ մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ կիրառելիս: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ այդպիսի մասնագետները ներգրավվեն մաքսային մարմնի որոշմամբ, որը ձևակերպվում է այդ օրենսդրությանը համապատասխան. 2. Մաքսային հսկողություն անցկացնելիս, անձի՝ որպես մասնագետ ներգրավումն, իրականացվում է պայմանագրային հիմունքով. 3. Մասնագետն իրավունք ունի՝ 1) ծանոթանալու իր մասնակցությամբ գործողությունների իրականացման հետ կապված նյութերին. 2) ծանոթանալու այն գործողությունների կատարման արդյունքներով ձևակերպվող փաստաթղթերին, որոնցում նա մասնակցություն է ունեցել, և այդպիսի փաստաթղթերում գրառման ենթակա հայտարարություններ կամ դիտողություններ անելու իր կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ. 4. Մասնագետը պարտավոր է՝ 1) մասնակցել հատուկ գիտելիքներ և հմտություններ պահանջող գործողությունների իրականացմանը կամ կատարել այդպիսի գործողություններ, պարզաբանումներ տալ իր կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ. 2) իր ստորագրությամբ հավաստել սույն կետի 1-ին ենթակետում նշված գործողություններն իրականացնելու փաստը, դրանց բովանդակությունը և արդյունքները. 5. Մասնագետը չպետք է հրապարակի, այլ նպատակներով օգտագործի, երրորդ անձանց փոխանցի իր ստացած առևտրային, բանկային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն, բացառությամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 346 6. Մասնագետի ներգրավման հետ կապված՝ մաքսային մարմինների մոտ առաջացած ծախսերը փոխհատուցվում են այն անձի միջոցներից, որի գործունեության և (կամ) ապրանքների նկատմամբ անցկացվում է մաքսային հսկողությունը, եթե մաքսային հսկողության իրականացման ընթացքում հայտնաբերվել են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության խախտումներ: Մյուս դեպքերում այդպիսի ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է այն անդամ պետության բյուջեի միջոցների հաշվին, որի մաքսային մարմնի կողմից անցկացվել է մաքսային հսկողությունը: |