FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Հանդարտեցման մեթոդների կիրառման առանձնահատկությունները.
1. Հանդարտեցման նպատակով տրամադրվում են լիազոր մարմնի կողմից հաստատած ցանկով սահմանված դեղերը.
2. Եթե պերօրալ դեղերի ընդունումն անհնարին է, կամ անհրաժեշտ է սեդատիվ էֆեկտի արագ ստացում, ապա կիրառվում է պարենտերալ ճանապարհը (միջմկանային կամ ներերակային).
3. Հանդարտեցնող դեղերի կողմնակի ազդեցությունները կառավարելու նպատակով կարող են կիրառվել կողմնակի ազդեցությունները շտկող՝ կորեկտորներ հանդիսացող դեղեր, ինչպես նաև հնարավոր մարմնական (սոմատիկ) խնդիրների դեպքում` սոմատիկ վիճակը կարգավորող դեղեր` ըստ բժշկական ցուցումների.
4. Դեղորայքային հանդարտեցման միջոցներ կիրառող բժիշկը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ ժամ պարբերականությամբ զննել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին (անոթազարկը, շնչառության արագությունը, մարմնի ջերմաստիճանը, հիդրատացիայի աստիճանը և գիտակցության մակարդակը) և ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանում կատարել համապատասխան գրառում.
5. Հանդարտեցման մեթոդի կիրառմամբ անհրաժեշտ հանգստացնող (սեդատիվ) արդյունքի հասնելուց անմիջապես հետո ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները պետք է անհապաղ դադարեցվեն, եթե այդպիսիք կիրառվել են: