Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 216 Ստորերկրյա հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը. 1. Ստորերկրյա հանքային ջրերի (ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի) արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի, ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի ծավալների հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները. 2. Ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով` 1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքով (առաջնային ջրահաշվիչով) հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված ջրի ծավալը և շահագործման տվյալ նպատակի համար Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափը. 2) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված յուրաքանչյուր ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքով (առանձնացված ջրահաշվիչով) հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված ջրի ծավալը և Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափը` որպես շահագործման առանձին նպատակների համար հաշվարկված բնօգտագործման վճարների հանրագումար. 3) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում ջրօգտագործողի կողմից արտադրված ածխաթթու գազի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Կառավարության սահմանած կարգով տեղադրված գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալը և Օրենսգրքի 206-րդ հոդվածով ըստ հանքավայրի սահմանված համապատասխան դրույքաչափը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 216 3. Բնօգտագործման վճար վճարողների կողմից ստորերկրյա հանքային ջրերի և ածխաթթու գազի համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները հաշվարկվում են (այդ թվում` հարկային մարմնի կողմից)` հիմք ընդունելով` 1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` արդյունահանված (այդ թվում` համապատասխան լիազոր մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ջրի ծավալը և շահագործման տվյալ նպատակի համար Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված դրույքաչափը. 2) մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` առաջնային ջրահաշվիչով հաշվառված, իսկ դրա բացակայության դեպքում` հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) արդյունահանված (այդ թվում` համապատասխան լիազոր մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ջրի ծավալը և հանքային ջրի տվյալ հորատանցքի (աղբյուրի) փաստացի շահագործման նպատակների համար Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված` բնօգտագործման վճարի դրույքաչափերից ամենաբարձր դրույքաչափը. 3) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա գազաչափ տեղադրված (միացված) չլինելու դեպքում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված հանքային ջրի (այդ թվում` համապատասխան լիազոր մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ծավալը և ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրի արդյունահանման համար Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված դրույքաչափը: |