FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  363

Վերահսկվող գործարքները.
1. Սույն գլխի կիրառության իմաստով՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը (այսուհետ` Գործարք) համարվում է վերահսկվող, եթե այն կատարվում է փոխկապակցված համարվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև.
2. Փոխկապակցված համարվող ռեզիդենտ անձանց միջև իրականացված Գործարքը համարվում է վերահսկվող, եթե`
    1) Գործարքի կողմերից մեկը, Օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, համարվում է ռոյալթի վճարող.
    2) Գործարքի կողմերից մեկն օգտվում է Օրենսգրքով` շահութահարկի և (կամ) ռոյալթիի գծով սահմանված հարկային արտոնություններից.
3. Հարկ վճարողի և հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրում (աշխարհագրական տարածքում) գրանցված անձի միջև Գործարքը համարվում է վերահսկվող` անկախ այդ հարկ վճարողի և այդ անձի միջև փոխկապակցվածության հանգամանքից.
4. Սույն գլխի կիրառման իմաստով` մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ոչ ռեզիդենտ անձի միջև ծախսերի բաշխումը և Գործարքի իրականացումը համարվում են վերահսկվող.
5. Սույն գլխի կիրառության իմաստով՝ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «դ-իա» ենթակետերով սահմանված ֆինանսական գործարքների ու գործառնությունների կատարումը, ինչպես նաև բանկային և այլ հաշիվների բացման, վարման ու սպասարկման, այդ թվում՝ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը համարվում են չվերահսկվող, եթե դրանք իրականացրել են բանկերը, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունները:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  363

6. Սույն հոդվածի դրույթների համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքների նկատմամբ սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են, եթե հարկ վճարողի՝ հարկային տարվա ընթացքում իրականացրած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի):