Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 Կրեդիտավորման պայմանագրի նվազագույն պայմանները. 1. Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառի՝ 1) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը. 2) կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունները. 3) կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող վճարների չափը, կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում այդ վճարների չափի փոփոխման հնարավորության կամ վերջինիս բացառման մասին նշում, ինչպես նաև նշում այն մասին, թե կրեդիտավորման պայմանագրի կողմերից որ մեկն է կրելու այդ վճարների չափի փոփոխման հետ կապված լրացուցիչ պարտականություններ. 4) կրեդիտի մարման ժամանակացույցը` սույն օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան. 5) կրեդիտի գումարը կրեդիտառուին տրամադրելու օրը. 6) հիպոտեկի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգը, այդ թվում` ա. բռնագանձում տարածելը դատական կարգով կամ առանց դատարան դիմելու, բ. գրավի առարկան իրացնելու եղանակը, գ. գրավի առարկայի իրացման հետ կապված ծախսերի մոտավոր չափը` պայմանագրի կնքման պահի դրությամբ, դ. տեղեկատվություն գրավի առարկայի իրացման արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների վերաբերյալ` պայմանագրի կնքման պահի դրությամբ. 7) կրեդիտի գումարը կամ դրա մի մասը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում գանձվող տույժի և (կամ) տուգանքի չափը: Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտավորման պայմանագրում ամրագրել նաև այն առավելագույն չափը, որից ավելի տույժեր, տուգանքներ գանձվել չեն կարող: Կրեդիտավորողը պարտավոր է նաև կրեդիտավորման պայմանագրում սահմանել, որ կրեդիտի գումարը կամ դրա մի մասը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում կրեդիտառուից բացի, կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տույժից և (կամ) տուգանքից որևէ այլ վճար գանձվել չի կարող. 8) նշում այն մասին, որ կրեդիտառուն իրավունք ունի ապահովագրելու կրեդիտավորման պայմանագրի հետ կապված իր ռիսկերը` կրեդիտառուի համար ընդունելի ապահովագրողի միջոցով. 9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 2. Ելնելով կրեդիտառուների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների համար պարտադիր կիրառման ենթակա տեքստեր կամ օրինակելի տարբերակներ, այդ թվում` կրեդիտավորման պայմանագրի նվազագույն պայմանների նկատմամբ պահանջներ, օրինակելի ձևեր: |