FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  116

Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման փաստաթուղթը.
1. Միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն է.
2. Օտարերկրյա ապրանքների, այդ ապրանքների վերամշակման արդյունքների, մնացորդների և թափոնների արժեքը հայտնի չլինելու դեպքում վերամշակման թույլտվության մեջ նշվում են համապատասխան միջակայքեր.
3. Եթե վերամշակման թույլտվության ստացման օրվա դրությամբ բացակայում են անձի կողմից ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերը, ապա այդ տեղեկությունները ներառվում են վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու միջոցով՝ ոչ ուշ, քան ապրանքների հայտարարագրումից մեկ աշխատանքային օր առաջ.
4. Միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման կարգը, ձևը, լրացման կարգը, վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, չեղարկելու, վերամշակման թույլտվության փաստաթղթի գործողությունը կասեցնելու և վերսկսելու կարգը սահմանում է Կառավարությունը: Ապրանքների վերամշակման թույլտվության էլեկտրոնային ձևաչափը և կառուցվածքը սահմանում է Կոմիտեն.
5. Միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի լրացման առանձնահատկությունները: