Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 104 ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԿԱՐԳԸ. 1. Ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետևանքների վերացում` պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով. 2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում վնաս է պատճառվել ֆիզիկական անձի առողջությանը, ապա նա կարող է դրամական միջոցներով հատուցում պահանջել: Հատուցման ծավալը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-2-րդ մասերին համապատասխան. 3. Ֆիզիկական անձի մասնագիտական աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի դեպքում հատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ կերպ. ա) մասնագիտական աշխատունակության լրիվ կորստի դեպքում ֆիզիկական անձին վճարվում է հատուցում` հիմնական աշխատանքի վայրում նրա վերջին մեկ տարվա աշխատավարձի առնվազն 70 տոկոսի չափով` մինչև տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույն տարիքի հասնելը, իսկ եթե դա սահմանված չէ, ապա մինչև այն տարիքի հասնելը, որի դեպքում սովորաբար նրա հետ կարող են դադարեցվել տվյալ մասնագիտությամբ աշխատանքային իրավահարաբերությունները. բ) մասնագիտական աշխատունակության մասնակի կորստի դեպքում ֆիզիկական անձին վճարվում է հատուցում` հիմնական աշխատանքի վայրում նրա վերջին մեկ տարվա աշխատավարձի ոչ ավելի, քան 70 տոկոսի չափով` մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան, մինչև անձի` սույն մասի «ա» կետում նշված տարիքի հասնելը: Եթե անձի մասնագիտական աշխատունակությունը վերականգնվում է, ապա նրան վճարվող հատուցումը նվազեցվում է` մասնագիտական աշխատունակության վերականգնման աստիճանին համապատասխան. 4. Մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում հատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ կերպ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 104 ա) ընդհանուր աշխատունակության լրիվ կորստի դեպքում, եթե անձն աշխատել է, ապա վերջին աշխատանքի վայրում նրա տարեկան աշխատավարձի առնվազն 85 տոկոսի չափով` մինչև անձի կենսաթոշակային տարիքի հասնելը. բ) ընդհանուր աշխատունակության մասնակի կորստի դեպքում, եթե անձն աշխատել է, ապա ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան` վերջին աշխատանքի վայրում նրա տարեկան աշխատավարձի ոչ ավելի, քան 85 տոկոսի չափով` մինչև անձի կենսաթոշակային տարիքի հասնելը. գ) ընդհանուր աշխատունակության լրիվ կորստի դեպքում, եթե անձը չի աշխատել, ապա նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով. դ) ընդհանուր աշխատունակության մասնակի կորստի դեպքում, եթե անձը չի աշխատել, ապա ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան` նվազագույն աշխատավարձի ոչ ավելի, քան հինգհարյուրապատիկի չափով: Ընդհանուր աշխատունակության վերականգնման դեպքում կիրառվում են սույն հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերության կանոնները. 5. Մասնագիտական կամ ընդհանուր աշխատունակության լրիվ վերականգնման դեպքում հատուցման ենթակա գումարի վճարումը դադարեցվում է. 6. Անհատ ձեռնարկատիրոջ և իրավաբանական անձի գործարար համբավը արատավորելու հետևանքով նրանց պատճառված գույքային վնասը, ներառյալ` բաց թողնված օգուտը, ենթակա է հատուցման` սույն օրենքի 98-99-րդ հոդվածներին համապատասխան: Անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը միաժամանակ կարող են դիմել իրենց գործարար համբավի պաշտպանությամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-3-րդ, 5-6-րդ մասերին համապատասխան. 7. Սույն հոդվածով նախատեսված վնասի հատուցման պահանջը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ պատասխանատվություն կրողից բացի, այդպիսի վնաս կրած անձին ապահովագրական գումար կամ ապրուստի կամ այլ միջոց պետք է տրամադրի նաև այլ անձ կամ մարմին կամ կազմակերպություն: |