Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Զինծառայողների սահմանափակ նյութական պատասխանատվությունը. 1. Զինծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս անզգուշաբար հասցված վնասը հատուցում են դրա լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան պաշտոնային դրույքաչափի` 1) կրկնապատիկը, եթե նշված չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի կրկնապատիկը, սակայն չի գերազանցում եռապատիկը. 2) եռապատիկը, եթե նշված չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի եռապատիկը, սակայն չի գերազանցում հնգապատիկը. 3) հնգապատիկը, եթե նշված չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի հնգապատիկը. 2. Զորամասի և այլ անձանց միջև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում զորամասի վճարած տույժերի ու տուգանքների համար մեղավոր զինծառայողները նյութական պատասխանատվություն են կրում դրանց լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան պաշտոնային դրույքաչափի կրկնապատիկը. 3. Հրամանատարները (պետերը), որոնք իրենց հրամաններով ու կարգադրություններով խախտել են գույքի պահպանման, օգտագործման, ծախսման, տեղափոխման և հաշվապահական հաշվառման սահմանված կարգը կամ իրենց իրավասության սահմաններում համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել հափշտակումները, վատնումները, փչացումներն ու կորուստները կանխելու, ինչպես նաև պատճառված վնասները մեղավոր անձանցից վերականգնելու ուղղությամբ, ենթարկվում են նյութական պատասխանատվության` պատճառված վնասի լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան պաշտոնային դրույքաչափի հնգապատիկը. 4. Զինծառայողներին (աշխատողներին) ծառայությունից (աշխատանքից) անօրինական արձակելու (ազատելու), տեղափոխելու, հաստիքով չնախատեսված պաշտոնի նշանակելու կամ հաստիքով նախատեսվածից բարձր վարձատրվող պաշտոնի նշանակելու համար զորամասերի հրամանատարները (պետերը) նյութական պատասխանատվություն են կրում դրա հետևանքով պատճառված վնասի լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան պաշտոնային դրույքաչափի եռապատիկը. 5. Սույն հոդվածով սահմանված պատճառված վնասի չափի և զինծառայողի պաշտոնային դրույքաչափից պահումների չափի տարբերությունը ծախսագրվում է համապատասխան պետական լիազոր մարմնին պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին` իրավասու հրամանատարի (պետի) հրամանով: |