FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  29

Ինքնաբացարկ և բացարկ ներկայացնելու և լուծելու կարգը.
1. Առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև նախնական դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում՝ մինչև բողոքի քննությունն սկսվելը: Եթե գործը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քննվում է առանց նախնական դատական նիստ հրավիրելու, դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև գործի քննության ավարտը.
2. Նախնական դատական նիստի ավարտից հետո մինչև դատաքննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել նախնական դատական նիստի ավարտից հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել.
3. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում բողոքի քննությունն սկսվելուց հետո մինչև բողոքի քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել բողոքի քննությունն սկսվելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել.
4. Բացարկը հայտնվում է գրավոր, որին կարող են կցվել դատավորի ինքնաբացարկի հիմքերը հաստատող ապացույցները.
5. Նույն հիմքով հայտնված բացարկը ենթակա չէ քննության, եթե չի ներկայացվել բացարկի հիմքը հիմնավորող նոր ապացույց.
6. Ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է դատավորը: Եթե գործը քննվում է դատավորների կոլեգիալ կազմով, և բացարկ է հայտնվել դատավորներից մեկին կամ մեկից ավելի դատավորների կամ դատական ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իրեն հայտնված բացարկի հարցը.
7. Ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Գործի քննությունը կարող է ընդհատվել, իսկ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով.
8. Դատավորն ինքնաբացարկի կամ բացարկի հարցը քննելու արդյունքով կայացնում է որոշում, որում շարադրվում են ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերը: Դատարանի որոշումը հանձնվում կամ ուղարկվում է գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրը:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  29

9. Ինքնաբացարկ հայտնելու կամ բացարկը բավարարվելու դեպքում բացարկված դատավորը փոխարինվում է, և գործի քննությունն սկսվում է սկզբից.
10. Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը.
11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը դատական նիստի ծանուցագրում նշում է կատարում այդ մասին: Եթե կողմը, ծանուցված լինելով ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու նպատակով հրավիրված դատական նիստի մասին, չի ներկայանում դատական նիստին կամ չի ներկայացնում դատական նիստը հետաձգելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն, ապա դատարանն ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտում է գրավոր: Նշված ծանուցագիրն ստանալու պահից եռօրյա ժամկետում ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում չներկայացվելու դեպքում ինքնաբացարկը համարվում է կողմի կողմից անտեսված: