FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  1

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. փոխպատվաստում՝ բացակայող կամ ախտաբանական գործընթացի հետևանքով վնասված հյուսվածքների կամ օրգանների փոխարինումը սեփական կամ այլ օրգանիզմից վերցված հյուսվածքներով կամ օրգաններով. հյուսվածք՝ ծագման, կառուցվածքի և ֆունկցիաների միասնությամբ միավորված, կազմավորված բջիջների և արտաբջջային նյութի ընդհանրություն. օրգան՝ տարբեր հյուսվածքներից բաղկացած (որոնցից մեկը գլխավորն է՝ առաջատարը) և որոշակի ձև ունեցող մարմնի մաս, որը տարբերվում է իր հստակ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցրած որոշակի տեղով և կենսագործունեությամբ. ուղեղի մահ՝ գլխուղեղի կենսագործունեության լրիվ և անդառնալի դադարում, որը գրանցվում է աշխատող սրտի և թոքերի արհեստական օդափոխության պայմաններում. մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների կենդանի դոնոր՝ փոխպատվաստման նպատակով իր օրգանները և (կամ) հյուսվածքները սույն օրենքով սահմանված կարգով կամովին տրամադրող ֆիզիկական անձ. մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների դիակային դոնոր՝ մարդու դիակ, որից վերցվել են օրգաններ և (կամ) հյուսվածքներ ուղեղային մահվան՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) սահմանած կարգով մահվան փաստի հաստատումից հետո, ինչպես նաև կենսաբանական մահից հետո. ռեցիպիենտ՝ ֆիզիկական անձ, որին բուժական նպատակով պետք է փոխպատվաստվեն օրգաններ և (կամ) հյուսվածքներ. փոխպատվաստման օրգաններ՝ կենդանի կամ դիակային դոնորի այն օրգանները, հյուսվածքները կամ դրանց մասերը, որոնք կարող են օգտագործվել փոխպատվաստման նպատակով. կենսաբանական մահ՝ օրգանիզմի բոլոր հյուսվածքներում և բջիջներում կենսաբանական և ֆիզիոլոգիական գործունեության լրիվ և անդառնալի դադարում: