FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ.
1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք՝
    1) հաջողությամբ ավարտել են սույն գլխով նախատեսված՝ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը, մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից ստացել են հավաստագիր և ընդգրկվել են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում կամ 2) մաքսային ծառայողներ են և անցել են սույն գլխով նախատեսված անհրաժեշտ վերապատրաստում.
2. Մաքսային ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) մաքսային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող՝ մաքսային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով կոմիտեի ղեկավարի հաստատած փաստաթուղթն է.
3. Մաքսային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ վերապատրաստում անցած մաքսային ծառայողներից հարցազրույցի միջոցով, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում.
3.1. Մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածով և 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող՝ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

3.2. Մաքսային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն մաքսային ծառայողին, որը մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով մաքսային ծառայության պաշտոնից.
3.3. Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը և այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով.
4. Մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Oպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր ներառում է նաև բարեվարքությանը վերաբերող բաղադրիչ: