Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 166 Վնասների փոխհատուցումը. 1. Անձն իրավունք ունի թողարկողից պահանջելու թողարկողին ուղղակիորեն վերաբերող ներքին տեղեկությունների չբացահայտման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման արդյունքում կրած վնասների փոխհատուցում, եթե նա` 1) արժեթուղթը ձեռք է բերել ներքին տեղեկությունների ապօրինի չբացահայտումից կամ ոչ ճշգրիտ բացահայտումից հետո և ներքին տեղեկությունների բացահայտման կամ ներքին տեղեկությունների ոչ ճշգրիտ լինելու մասին տեղեկանալու պահին հանդիսանում է դրանց սեփականատեր. 2) ապօրինի չբացահայտումից կամ ոչ ճշգրիտ բացահայտումից առաջ ձեռք բերված արժեթուղթը վաճառել է այդպիսի չբացահայտման կամ ոչ ճշգրիտ բացահայտման փաստի մասին տեղեկանալուց հետո. 2. Թողարկողը չի կրում սույն հոդվածի 1-ին մասում սահմանված վնասը հատուցելու պարտականությունը, եթե վնաս կրած անձն արժեթուղթ ձեռք բերելիս կամ վաճառելիս ծանոթ էր ներքին տեղեկություններին կամ տեղյակ էր դրանց ոչ ճշգրիտ լինելու փաստի մասին. 3. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված վնասը հատուցելու համար հայցային վաղեմության ժամկետը ներքին տեղեկություններն ապօրինաբար չբացահայտելու կամ ոչ ճշգրիտ տեղեկություններ բացահայտելու փաստի մասին ներդրողի տեղեկանալու պահից մեկ տարի է, բայց ոչ ավել, քան ներքին տեղեկություններն ապօրինաբար չբացահայտելու կամ ոչ ճշգրիտ տեղեկություններ բացահայտելու պահից երեք տարին: |