Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. 1. Համատիրության հիմնադիր փաստաթուղթը դրա կանոնադրությունն է, որի հաստատման մասին որոշումը հիմնադիրները պետք է ընդունեն միաձայն. 2. Համատիրության կանոնադրությունը պետք է պարունակի` ա) համատիրության անվանումը. բ) համատիրության գտնվելու վայրը. գ) համատիրության գործունեության առարկան և նպատակները. դ) համատիրության կառավարման մարմինները, դրանց կազմը և լիազորությունները, այդ թվում` համատիրության անդամների ընդհանուր ժողովի (այսուհետ` ընդհանուր ժողով) լիազորությանը վերաբերող հարցերը. ե) համատիրության կառավարման մարմինների գործունեության վերահսկողության իրականացման կարգը. զ) համատիրության կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման կարգը, այդ թվում` այն հարցերը, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների մեծամասնությամբ. է) համատիրության սեփականության ձևավորման և տնօրինման կարգը. ը) համատիրության տարեկան հաշվեկշռի հաստատման կարգը. թ) համատիրության անդամների փայավճարների և այլ վճարների չափը, դրանք վճարելու կարգը և այն խախտելու համար նրանց պատասխանատվությունը. ժ) համատիրության անդամների կողմից համատիրությանը պատճառած վնասների հատուցման կարգը. ժա) համատիրության միջոցների օգտագործման կարգը. ժբ) համատիրության կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում` համատիրության պահուստային ֆոնդի չափը. ժգ) համատիրության անդամների իրավունքները և պարտականությունները. ժդ) համատիրությանն անդամակցելու և անդամությունից դուրս գալու կարգը. ժե) համատիրության լուծարման կարգը. ժզ) համատիրության լուծարման դեպքում` դրա գույքի տնօրինման կարգը. ժէ) անդամակցության գրանցամատյանի վարման կարգը. ժը) օրենքին չհակասող այլ դրույթներ. 3. Համատիրության անդամի, շինության սեփականատիրոջ կամ այլ շահագրգիռ անձի ցանկությամբ համատիրությունը հնարավորություն է ընձեռում նրանց ծանոթանալու համատիրության կանոնադրությանը: |