Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 42 Անտառօգտագործման առանձնահատկությունները հատուկ նշանակության անտառներում. 1. Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառներում անտառօգտագործման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությամբ. 2. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող անտառներն առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով, ինչպես նաև բնակչության հանգստի համար. 3. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող անտառներում արգելվում են անտառավերականգնման հատումները. 4. Ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող պետական և համայնքային անտառներում անտառօգտագործման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: |