Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 3 Հանրային խորհրդի գործառույթները. 1. Հանրային խորհուրդն իր առջև դրված խնդիրների կենսագործման նպատակով` սույն օրենքով և Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով` 1) վարչապետի առաջարկությամբ` ա. կազմակերպում է հանրային լսումներ կամ քննարկումներ` հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ, բ. իրականացնում է գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն և տալիս է եզրակացություն, ներառյալ` դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները. 2) սեփական նախաձեռնությամբ` ա. իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված միջոցառումները, բ. հասարակական փորձաքննության է ենթարկում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված իրավական ակտերը, իրավական ակտերի նախագծերն ու փաստաթղթերը և տալիս է եզրակացություն, եթե Հանրային խորհրդի գնահատմամբ դրանք ձեռք են բերել կամ կարող են ձեռք բերել հանրային հնչեղություն, գ. իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ և տալիս եզրակացություն, դ. հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների և շահերի միջև առկա հակասությունների բացահայտման նպատակով, կարևորելով սոցիալական գործընկերների միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը, խորհրդակցություններ կամ քննարկումներ է կազմակերպում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` արդյունքների մասին տեղեկացնելով Կառավարությանը, ե. իր ձևավորած փաստահավաք գործունեություն իրականացնող ժամանակավոր հանձնաժողովի (այսուհետ՝ Փաստահավաք հանձնաժողով) միջոցով իրականացնում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված փաստահավաք գործունեություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 3 2. Կառավարության և հասարակության միջև արդյունավետ երկխոսության կայացմանը նպաստելու նպատակով Հանրային խորհուրդն իր նախաձեռնությամբ, յուրաքանչյուր դեպքում գնահատելով անհրաժեշտությունը, կարող է դիմել վարչապետին` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «դ» ենթակետերում նշված միջոցառումներին Կառավարության ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու խնդրանքով. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում Հանրային խորհուրդն իր եզրակացությունը ներկայացնում է վարչապետին, որը որոշում է դրանց հետագա ընթացք տալու հարցը. 4. Հանրային խորհուրդը կարող է անդամակցել համապատասխան միջազգային հասարակական կազմակերպություններին և իրականացնել միջազգային համագործակցություն` իր գործունեությանն առնչվող ոլորտի մարմինների հետ: |