FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  207

Նախաքննության ավարտը քրեական վարույթը կարճելով.
1. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկն առկա համարելով՝ քննիչը նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց և հայտնում վարույթի նյութերին ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը: Մինչև նախաքննության ավարտի մասին ծանուցելը քննիչը միջոցներ է ձեռնարկում իրականացվող գաղտնի քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցնելու և դրանց արդյունքները վարույթի նյութերին կցելու համար.
2. Վարույթի նյութերը ծանոթացման համար ներկայացվում են այդ իրավունքն ունեցող անձանց գրավոր խնդրանքով: Վարույթի նյութերի ծանոթացման նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-6-րդ մասերով և 201-րդ հոդվածներով նախատեսված կարգը.
3. Վարույթի նյութերին ծանոթանալուց հետո վարույթի մասնավոր մասնակիցներն իրավունք ունեն ներկայացնելու միջնորդություններ նոր վարութային գործողություններ կատարելու վերաբերյալ` նյութերին ծանոթանալու վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո՝ եռօրյա ժամկետում.
4. Միջնորդություններ չներկայացնելու կամ միջնորդությունը չբավարարելու վերաբերյալ քննիչի որոշման դեմ բերված բողոքը հսկող դատախազի կողմից մերժվելու դեպքում քննիչը կազմում է քրեական վարույթը կարճելու մասին որոշում: Հսկող դատախազի որոշումը կարող է վիճարկվել վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման շրջանակներում.
5. Քրեական վարույթը կարճելու մասին որոշման մեջ շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, դրանք հաստատող ապացույցները, քրեական վարույթը կարճելու իրավական հիմքերը և հիմնավորումները, արգելադրված կամ առգրավված գույքի և իրեղեն ապացույցների տնօրինման հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները.
6. Քրեական վարույթը կարճելու մասին որոշումն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազը հաստատում է այն կամ որոշում է կայացնում վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելու մասին, եթե պարզում է, որ անհրաժեշտ է շարունակել նախաքննությունը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  207

7. Քրեական վարույթը կարճելու մասին որոշման հանձնման և բողոքարկման նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի 6-9-րդ մասերով նախատեսված կարգը.
8. Քրեական վարույթը սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված հիմքով կարճելու դեպքում քննիչը շահագրգիռ անձին նաև բացատրում է մասնավոր մեղադրանքով վարույթ նախաձեռնելու` սույն օրենսգրքի 54-րդ գլխով սահմանված կարգը.
9. Բողոք բերած անձը սույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում կարող է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկել դատարան.
10. Դատարանի կողմից բողոքը բավարարելու դեպքում նախաքննությունը շարունակվում է.
11. Քրեական վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից.
12. Քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կարող է վերացվել վերադաս դատախազի որոշմամբ, եթե այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել: Այդ դեպքում վարույթը նորոգվում է.
13. Քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման անհստակությունները լուծվում են հսկող դատախազի որոշմամբ, եթե դրանց լուծումը չի փոխում որոշման էությունը։ Լուծման ենթակա են ապացույցների պահպանման կամ տնօրինման, գույքի արգելադրման, վարութային ծախuերի բաշխման հարցերը, եթե քրեական վարույթը կարճելու մասին որոշմամբ դրանք չեն լուծվել կամ հստակ չեն լուծվել։