Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 27 Հղի կանանց, մինչև վեց տարեկան երեխա ունեցող, արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատված կամ հիվանդության հետևանքով կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները. 1. Հղի կանանց կամ մինչև վեց տարեկան երեխա ունեցող անձանց պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխայի դաստիարակության և խնամքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով. 2. Հիվանդության հետևանքով պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի սպասարկող՝ առողջության առաջնային պահպանման հաստատությանը կամ մասնագիտացված բժշկական միջամտության դեպքում՝ համապատասխան մասնագիտացված բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատությանը՝ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու նպատակով: Բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատությունը պրոբացիայի շահառուի առողջական վիճակի փոփոխությունների մասին պարբերաբար, իսկ պատժի կատարումը հետաձգելու հիմք հանդիսացող հիվանդության բուժման կամ պրոբացիայի շահառուի առողջական վիճակի կայունացման կամ բարելավման դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում տեղեկացնում է պրոբացիայի ծառայողին. 3. Պատժի կատարումը հետաձգելու հիմք հանդիսացող հիվանդության բուժման կամ պրոբացիայի շահառուի առողջական վիճակի կայունացման կամ բարելավման մասին բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատությունից տեղեկությունն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը կազմում է համապատասխան արձանագրություն և հինգ օրվա ընթացքում պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատական ակտով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան. 4. Պրոբացիայի ծառայողն աշխատանք ունեցող պրոբացիայի շահառուներից կարող է պահանջել տեղեկանք աշխատանքի վայրից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 27 5. Եթե հղի կամ մինչև վեց տարեկան երեխա ունեցող պրոբացիայի շահառուն խուսափում է երեխայի դաստիարակությունից և խնամքից, ապա պրոբացիայի ծառայողը համապատասխան խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի շահառուին գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին. 6. Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո պրոբացիայի շահառուն շարունակում է խուսափել երեխային խնամելուց և դաստիարակելուց կամ ընդհատում է հղիությունն առանց դրա ընդհատման համար օրենքով սահմանված բժշկական ցուցումների կամ հրաժարվում է երեխայից կամ նրան հանձնում է մանկատուն, ապա Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումն այդ մասին կազմում է արձանագրություն և պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատական ակտով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան: Միջնորդությանը կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատական ակտի պատճենը, երեխայի դաստիարակությունից և խնամքից խուսափելը հիմնավորող փաստաթղթերը, աշխատանքի և բնակության վայրերից բնութագրերը կամ դրանց պատճենները. 7. Երեխայի մահվան դեպքում Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը վերացնելու հարցը լուծելու նպատակով: Միջնորդությանը կցվում են երեխայի մահվան փաստը հավաստող փաստաթուղթը, շահառուի աշխատանքի և բնակության վայրերից բնութագրերը կամ դրանց պատճենները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 27 8. Եթե պրոբացիայի շահառուն խուսափում է դատական ակտով իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք, կամ փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելը պրոբացիայի շահառուն կատարել է մեկ այլ հանցանք, որի համար պատասխանատվության չի ենթարկվել կամ քրեական պատասխանատվությունից չի ազատվել, ապա պրոբացիայի ծառայողը դեպքի ի հայտ գալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կազմում է արձանագրություն և հղիության, մինչև վեց տարեկան երեխա ունենալու, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու կամ պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան: |